Առաջնորդության Զարգացման և Ինովացիաների Ակադեմիա
ԳԻՏԵԼԻՔ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ձեռք բերեք նոր գիտելիք և հմտություններ
ԻՆՈՎԱՑԻԱՆԵՐ
Ստեղծեք և փոխեք
ԶԱՐԳԱՑՈՒՄ
Զարգացեք և զարգացրեք աշխարհը
Մեր մասին
Առաջնորդության զարգացման և ինովացիաների ակադեմիան (ԱԶԻԱ) կրթական-փորձարարական կենտրոն է, որի նպատակն է նպաստել ինովացիոն կրթական ծրագրերի մշակմանը, ներդրմանը, և առաջնորդության զարգացմանը: Կենտրոնը հիմնադրվել է 2020թ-ին: Հիմնադիրներն են Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար, ԵՊԲՀ մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆ. Գևորգ Թամամյանը և Ուիգմոր Քլինիքի , Yerevan Home Care և Թադեւոսյան մանկական ռեաբիլիտացիոն կենտրոնի հիմնադիր եւ տնօրեն Զավեն Քոլոյանը:
ԿԱՐԾԻՔՆԵՐ ՄԵՐ ՄԱՍԻՆ
Կարեն Մելիքսեթյան
Հրաշալի ծրագիր, որը մեծ հնարավորություն է ստեղծել ծանոթանալու Leadership-ի ժամանակակից հիմունքներին: Այս ծրագրի շրջանակներում ես կարողացա հայտնաբերել Leadership-ի իմ թույլ և ուժեղ կողմերը, ձեռք բերել նոր ընկերներ, ստեղծել նոր կապեր:
Գրետա Հարությունյան
Այս հետաքրքիր դասընթացի միջոցով ու շնորհիվ մենք բացահայտեցինք այն հատկանիշները, որոնք, նույնիսկ, մենք ինքներս մեր մեջ չէինք տեսել: Այն անձիք, որ մասնակցել են դասընթացին, հետագայում կկարողանան նաև ստեղծել մի համայնք, որտեղ իրար կաջակցեն, կլսեն իրար կարիքներ և կկարողանան մեծ ճանապարհ կառուցել մեր երկրի համար:
Տաթևիկ Հովակիմյան
Ժամանակակից աշխարհը գնալով ավելի ու ավելի կոմպլեքս է դառնում, և շատ հաճախ մենք առնչվում ենք խնդիրների հետ, որտեղ չկան պարզ լուծումներ և միանշանակ պատասխաններ։ Ահա այս իրավիճակներում է, որ սուր կերպով առաջանում է առաջնորդության կարիք։ Մեզ անհրաժեշտ են առաջնորդներ, ովքեր կկրեն ապագայի տեսլականը և ապահով կերպով կառաջնորդեն իրենց կազմակերպությունը կամ համայնքը դեպի զարգացում և բարեկեցություն՝ միաժամանակ համատեղելով թվացյալ անհամատեղելի երևույթները և կատարելով ռեսուրսների գրագետ բաշխում։ Այս ծրագիրը առաջնորդության ջիղ ունեցող մասնագետներին օժտում է ձիրքերի և պրակտիկ գիտելիքների ողջ գործիքակազմով, որն անհրաժեշտ է ժամանակակից աշխարհում բարեհաջող նավարկության, խոչընդոտները շրջանցելու և նպատակին հասնելու համար։
ՄԵՐ ԿՈՒՐՍԵՐՆ ԵՆ
Բժշկության առաջնորդություն
"Բժշկության առաջնորդություն" նորարարական ծրագիր՝ նախատեսված բժշկության ապագա առաջնորդների համար 6 ամիս՝ շաբաթական 2 անգամ, մեր դասախոսները՝ ոլորտի առաջատար մասնագետները, կկիսվեն իրենց հաջողության բանաձևերով, կներկայացնեն հմտություններ, որոնք կարևոր են առաջնորդելու և հաջողության հասնելու համար: - Հանգիստ և տրամադրող միջավայրում ծրագրի մասնակիցները հնարավորություն կունենան շփվելու և քննարկելու իրենց հետաքրքրող հարցերը մեր բանախոսների հետ, ինչպես նաև ձեռք բերելու նոր կապեր և կարևոր ծանոթություններ: - Ծրագիրը մշակվել է Առաջնորդության զարգացման և ինովացիաների ակադեմիայի, Ուիգմոր Քլինիքի, և Doctors.am-ի կողմից: - Ծրագրին մասնակցության արժեքն է՝ ամսական 50,000 դրամ: - Առկա են կրթաթոշակներ, որոնք կտրվեն ընտրական հանձնաժողովի կողմից՝ հիմնվելով տրամադրված փաստաթղթերի և հիմնավորումների վրա: - Ծրագիրը հաջողությամբ ավարտողներին կտրվի վկայական: - "Բժշկության առաջնորդություն" նորարարական ծրագիրը ղեկավարում են Զավեն Քոլոյանը և Գևորգ Թամամյանը: Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է մինչև սույն թվականի մարտի 10-ը լրացնել ստորև նշված դիմում - հարցաթերթիկը՝ կցելով անհրաժեշտ փաստաթղթերը: Կրթաթոշակի համար դիմելու դեպքում անհրաժեշտ է կցել նաև CV-ն, 1 երաշխավորող նամակ (recommendation letter) և հիմնավորում (cover letter): https://forms.gle/qdNESfgX4eaYRpck8 Նախնական փուլն անցած մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի: Ծրագրի սկիզբը՝ 2022թ. ապրիլի 1-ին:
Խորացված էլեկտրասրտագրության դասընթաց
Խորացված Էլեկտրաստրագրության մեկամսյա դասընթաց բուժաշխատողների համար Դասընթացի ընթացքում մասնակիցները կսովորեն ✅ճանաչել և վերլուծել էլեկտրասրտագրությունը ✅բնութագրել տարատեսակ ռիթմի խանգարումները և դրանց վարման հիմնական մոտեցումները ✅մեկնաբանել սուր/անհետաձգելի իրավիճակների ԷՍԳ-ն ✅տարբերակել հաճախասրտությունների և դանդաղասրտությունների տարբեր տեսակները ✅բնութագրել իմպլանտացված էլեկտրոնային սարքերի աշխատանքը և ներսրտային էլեկտրաֆիզիոլոգիական հետազոտության հիմունքները ✅Յուրաքանչյուր դասին կքննարկվեն պրակտիկ էլեկտրասրտագրեր՝ կլինիկական դեպքերի համատեքստում՝ կապելով տեսական գիտելիքը գործնականի հետ ????Դիմումների վաղ վերջնաժամկետն է՝ 25/06/2022թ., իսկ ուշ վերջնաժամկետը՝ 04/07/2022թ. ✅Դասընթացի արժեքը մինչև դիմումների վաղ վերջնաժամկետ դիմելու դեպքում՝ 60.000դրամ, իսկ ուշ դիմելու դեպքում՝ 90.000 դրամ ????Գործելու են անհատական կրթաթոշակներ՝ հիմնված դիմորդների կողմից ներկայացված կարիքի վրա: ????Գրանցվեք հետևյալ հղմամբ https://forms.gle/gXzLJE9Dfkk3dbs27 «Խորացված Էլեկտրաստրագրություն» դասընթացի ծրագիրը՝ 05/07, 18:00-20։00 Տաթևիկ Գաբրիելյան Նորմալ էլեկտրասրտագրություն: Գործողության պոտենցիալ, սրտի էլեկտրական առանցքի որոշումը, ներփորոքային հաղորդչականության խանգարումներ 07/07, 18:00-20։00 Տաթևիկ Հովակիմյան, Տաթևիկ Գաբրիելյան 1․Նեղ QRS կոմպլեքսով հաճախասրտություններ (նախասրտային տախիկարդիա, ֆիբրիլյացիա) 2․Նեղ QRS կոմպլեքսով հաճախասրտություններ (պարոքսիզմալ վերփորոքային հաճախասրտություններ) 12/07, 18:00-20։00 Տաթևիկ Հովակիմյան, Տաթևիկ Գաբրիելյան 1․Լայն QRS կոմպլեքսով հաճախասրտություններ (փորոքային տախիկարդիա, աբերանտ հաղորդչականությամբ վերփորոքային հաճախասրտություններ) 2․Լայն QRS կոմպլեքսով հաճախասրտություններ (հավելյալ անցուղով միջնորդավորված հաճախասրտություններ, WPW համախտանիշ Տաթևիկ Հովակիմյան Տաթևիկ Գաբրիելյան 14/07, 18:00-20։00 Լիանա Խաչատրյան, Տաթևիկ Գաբրիելյան 1․Դանդաղասրտություններ (սինուսային հանգույցի դիսֆունկցիա) 2․Դանդաղասրտություններ (ԱՎ հաղորդչականության խանգարումներ) 19/07, 18:00-20։00 Տաթևիկ Հովակիմյան ԷՍԳ-ն սրտամկանի սուր ինֆարկտի ժամանակ 21/07, 18:00-20։00 Լիանա Խաչատրյան Անհետաձգելի իրավիճակների ԷՍԳ (դիգոքսինային ինտոքսիկացիա, դեղորայքային ինտոքսիկացիա, K+ կախյալ անհետաձգելի իրավիճակներ, հիպոթերմիա) 26/07, 18:00-20։00 Տաթևիկ Հովակիմյան Մոնոգեն առիթմիկ հիվանդություններ (հիպերտրոֆիկ կարդիոմիոպաթիա, առիթմոգեն աջ փորոքային դիսպլազիա, Long QT համախտանիշ, Short QT համախտանիշ, Բրուգադայի համախտանիշ, կատեխոլամիներգիկ պոլիմորֆ փորոքային տախիկարդիա) 28/07, 18:00-20։00 Արմեն Խաչատրյան Առիթմոգեն օջախի ԷՍԳ տոպոգրաֆիա 02/08, 18:00-20։00 Արմեն Խաչատրյան 1․Էլեկտրաֆիզիոլոգիական հետազոտության հիմունքները 2․ՍՌՎՍ աշխատանք, ալգորիթմեր, խնդիրներ 04/08, 18:00-20։00 Տաթևիկ Գաբրիելյան, Տաթևիկ Հովակիմյան, Արմեն Խաչատրյան Հետաքրքրաշարժ կլինիկական դեպքերի քննարկումներ
Բուժքույրական գործը 21-րդ դարում․ կազմակերպում և կառավարում
«Բուժքույրական գործը 21-րդ դարում․ կազմակերպում և կառավարում» նորարարական ՕՆԼԱՅՆ ծրագրի մասնակիցներին, ովքեր լիարժեք կավարտեն դասընթացը կշնորհվի ՇՄԶ 117 տեսական կրեդիտ։ Ծրագիրը նախատեսված միջին բուժաշխատողների կլինիկական և առաջնորդկական հմտությունները զարգացնելու համար ✅ 3 ամիս՝ շաբաթական 3 անգամ, մեր դասախոսները՝ ոլորտի առաջատար մասնագետները, կկիսվեն իրենց հաջողության բանաձևերով, կներկայացնեն մասնագիտական հմտություններ, որոնք կարևոր են առաջնորդելու և հաջողության հասնելու համար: ✅Հանգիստ և տրամադրող միջավայրում ծրագրի մասնակիցները հնարավորություն կունենան շփվելու և քննարկելու իրենց հետաքրքրող հարցերը մեր բանախոսների հետ, ինչպես նաև ձեռք բերելու նոր կապեր և կարևոր ծանոթություններ: ✅Ծրագիրը մշակվել է Առաջնորդության զարգացման և ինովացիաների ակադեմիայի, «Շարունակական մասնագիտական զարգացում» ընկերության եւ «Ուիգմոր Քլինիք»-ի կողմից ✅Ծրագրին մասնակցության արժեքն է՝ 50,000 դրամ (3 ամսվա համար) ✅Ծրագիրը հաջողությամբ ավարտողներին կտրվի վկայական: ✅Ծրագիրը ղեկավարում են Զավեն Քոլոյանը և Գևորգ Թամամյանը: Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է մինչև սույն թվականի հունիսի 20-ը լրացնել ստորև նշված դիմում - հարցաթերթիկը՝ https://forms.gle/JoS6GJS2LKJS9GbU6 Նախնական փուլն անցած մասնակիցների հետ կապ կհաստատվի: Ծրագրի սկիզբը՝ 2022թ. հուլիսի 1-ին:
Ապագա բժիշկների համար
Մանրամասները՝ շուտով
ՄԵՐ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ
Քրիստինե Սարգսյան
Բիզնես հաղորդակցության մասնագետ, TEDxYerevan համահիմնադիր, պրոֆեսոր
Գարրի Ասլանյան
Առողջապահության կազմակերպիչ, պրոֆեսոր, ՄԱԿ-ի ամսագրի գլխավոր խմբագիր (Շվեյցարիա)
Բագրատ Լալայան
Eisai ընկերության օնկոգինեկոլոգիայի գծով փոխնախագահ, բ.գ.թ., դոցենտ (ԱՄՆ)
Էսթեր Դեմիրճյան
Սիթի օֆ Սմայլ հիմնադրամի տնօրեն
Սամվել Դանելյան
Պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն, բ.գ.թ, դոցենտ
Տաթևիկ Հովակիմյան
Սրտաբան, գիտ. մագիստրոս, Նորք Մարաշ ԲԿ առիթմ. ծառայության ղեկավար
Եվա Ասիրբաբայան
Բժշկական հոգեբան, Հոգեուռուցքաբանության հայկական ասոցիացիայի տնօրեն
Իզաբելլա Աբգարյան
Իրավաբան, ԵՊԲՀ ռեկտորի խորհրդական
Ելենա Բիշարյան
Հարվարդի համալսարանի ինովացիաների գծով տնօրեն, գիտությունների դոկտոր (ԱՄՆ)
Գևորգ Թամամյան
Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվ. կենտրոնի ղեկավար, բ.գ.դ., պրոֆեսոր
Արթուր Միքայելյան
Բիզնեսի կառավարման մասնագետ, AICA նախագահ
Հերա Արթինյան
Բեյրութի ամերիկյան համալսարանի բժշկական կենտրոնի քույրական գործի ղեկավար (Լիբանան)
Հովհաննես Ղազարյան
Միջազգայինագետ, հանրային կառավարման մասնագետ
Ահարոն Բարսեղյան
Պետական առողջապահական գործակալության տնօրեն, տ.գ.թ.
Լեռնիկ Օհանջանյան
Genmab բիոտեխնոլոգիական ընկերության բժշկական տնօրեն, ուռուցքաբան (ԱՄՆ)
Իրինա Փահլևանյան
Միջազգայինագետ, ֆոնդահայթայթման մասնագետ, 4090 հիմնադրամի տնօրեն
Դավիթ Մելիք - Նուբարյան
Առողջապահության կազմակերպիչ, բ.գ.թ., ԵՊԲՀ կլինիկական վարչության ղեկավար
Աշխեն Մկոյան
«Հարմոնիա» հոգեբանության հանրային զարգացման կենտրոնի ղեկավար
Նունե Եղիազարյան
Հայկական ակնաբուժական նախագծի տնօրեն, տ.գ.թ.
Պերճ Աբգարյան
Առողջապահության կազմակերպիչ, ՀՀ պատվավոր հյուպատոս Ֆրեզնոյում (ԱՄՆ)
Լիանա Ավետիսյան
Առողջապահության կազմակերպիչ, ԵՊԲՀ դասախոս
Ստեփան Աթոյան
Բժիշկ, առողջապահության կազմակերպիչ, բ.գ.թ.
Սամսոն Ավետյան
Ֆինանսիստ, միջազգայինագետ, պրոֆեսոր, Avetian & Co հիմնադիր
Տիգրան Բալոյան
Մարքեթինգի մասնագետ, Ստատուս Հոլդինիգի համահիմնադիր
Հովհաննես Վարդևանյան
Ճառագայթաբան, բ.գ.թ., Հայ-Ամերիկյան առողջ. կենտրոնի և Ուիգմոր Քլինիք ռադիոլոգիայի բաժնի վարիչ
Վիգեն Օհաննեսյան
Առողջապահության կազմակերպիչ, գիտությունների դոկտոր (Ֆրանսիա)
Արտյոմ Գեղամյան
Իրավաբան, Հայաստանի Հարվարդի ակումբի նախագահ
Աննա Մախսուդյան
Մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ, գ.թ., ԵՊՀ դոցենտ
Մերի Կատվալյան
Եվրոպայի խորհրդի "Մարդու իրավունքները առողջապահության ոլորտում" ծրագրի ղեկավար
Մարտին Գալստյան
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ
Շանթ Շեխերդիմյան
Մանկական վիրաբույժ, առողջապահության կազմակերպիչ, պրոֆեսոր (ԱՄՆ)
Հրայր Բեգլարյան
բժիշկ, Արմենիա Ինշուրանս հատուցումների գծով փոխտնօրեն
Զավեն Քոլոլյան
Վնասվածքաբան - օրթոպեդ, Ուիգմոր քլինիք տնօրեն
Էրիկ Գյուլազյան
Միջազգայինագետ, տնտեսագետ
Առաջնորդության Զարգացման և Ինովացիաների Ակադեմիա
ք. Երևան, Պուշկինի 56
+374 95 770372
leadership@doctors.am
ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ
Facebook
LinkedIn
Առաջնորդության Զարգացման և Ինովացիաների Ակադեմիա by Pixi studio